09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչն է պակասում տուրիզմի զարգացմանը Հայաստանում

Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանն ասում է, որ տուրօպերատորներն ամեն կերպ փորձում են Հայաստանը գովազդել միջազգային հարթակներում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն մեծ, զգալիորեն քայլեր են արվում տուրիզմի զարգացման ուղղությամբ: «Աշխատանքներն արվում են, սկիզբը դրված է, և հուսանք, որ մոտ ապագայում արդյունքները կտեսնենք: Հայաստանը պիտի ուշադրություն դարձնի կազմակերպված տուրիզմի զարգացմանը, համագործակցությանը»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ներքին տուրիզմին, ապա Մարինե Կպրյանը շեշտեց, որ տուրեր կան, հյուրանոցներ էլ կան տարբեր համայնքներում, սակայն Հայաստանում ընդունված չի ներքին տուրիզմի համար դիմել ընկերություններին: «Ներքին տուրիզմն այդ պատճառով դեռ այդպիսի փաթեթներ չունի»:

Մարինե Կպրյանն ամեն դեպքում ասաց, որ Հայաստանում հաճախ են հետաքրքիր միջոցառումներ, իրադարձություններ լինում, որոնք զբոսաշրջիկների համար գրավիչ են: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ