06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա կատաստրոֆիկ է. Շարմազանովը՝ Սևանից ջուր բաց թողնելուց

«Ես շատ բանական եմ համարում, որ այս դահլիճում կան տարբեր կարիքներ, բայց համարում եմ, որ այդ կարծիքները մտահոգ պատգամավորների, մանդրակցն կարծիքներ են»,-իր արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծից: 

Շարմազանովն ընդգծեց՝ եկել, հասել ենք մի հանգրվանի, որտեղ Սևանի էկոհամակարգը մի կողմում է, ոռոգման խնդիրը, ժողովրդի առջև ծառացած խնդիրները, որոնք օպերատիվ լուծման կարիք ունեն՝ մյուս կողմում: Ապա նա հարցրեց. «Սևանա լիճը ազգային հարստությո՞ւն է, թե՞ ոչ: Միանաշանակ՝ այո: Մենք պե՞տք է հոգ տանենք Սևանի մասին, իհարկե՝ այո: Մենք քայլեր ձեռնարկե՞լ ենք դրա համար, թե՞ ոչ: Այստեղ կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ: 2007թ.-ին Սևանի մակարդակը եղել է 1898 մ, 24 սմ, 2017թ.-ին՝ 1900 մ 41 սմ: Կարծիքները, որ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել, բավարար ուշադրություն չի դարձրել Սևանի էկոհամակարգին, Սևանի հիմնախնդիրներին, իրականությանը չի համապատասխանում: 1.5 մ-ի տարբերություն չկա:

Այնպես չէ, որ այս 10 տարիների ընթացքում որևէ բան չենք արել ու եկել ենք հիմա Սևանի հաշվին գյուղացիների համար ոռոգում ենք անում»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը: Ինչ վերաբերում է նրան, որ նախորոք պետք էր հանրային քննարկում իրականացնել, ԱԺ լսումներ իրականացնել, նա ասաց, որ իրատեսական չէր դա, որովհետև նախ 5-րդ գումարման ԱԺ-ն ավարտում էր իր աշխատանքները, իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված էին նախընտրական պայքարով, իսկ  6-րդ գումարման ԱԺ-ի իրավունքները նոր են մտել ուժի մեջ: Նա հիշեցրեց. «խորհրդարանն ունի վերահսկողական ֆունկցիա և սիրելի կառավարություն, այո, ամեն Աստծո օր, դուք պետք է գաք, հաշվետվություն տաք՝ իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ: Մեզ ընտրել են, որ ձեզ նաև վերահսկենք, այստեղ որևէ վիրավորական բան չկա»:

Է. Շարմազանովը նշեց, որ խոսքը 130 հազար գյուղացու մասին է, և նրանք առանց ջրի կմնան, եթե խորհրդարանը կողմ չքվեարկի օրենքի նախագծին: «Սա կատաստրոֆիկ է: Դուք պատկերացնում եք՝ մենք պետք է պարզ ճակատով մտնենք, այդ գյուղացիներին ասենք, որ գիտեք՝ ինչ կա, որ Սևանի մակարդակը մի քանի սանտիմետր ավել լիներ, մենք ձեզ ոռոգման ջուր չտվեցինք, որ դուք վարկեր ավելի շատ վերցնեք, ձեր երեխաների ուսման վարձը չկարողանաք վճարել, ձեր ծնողների հոգատվության ծախսերը չկարողանաք ծախսել: 40 հազար հեկտար հողը չորանա՞»,- ասաց Շարմազանովը: Ըստ նրա՝ ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև չէ,  սա անհրաժեշտ ընտրություն է: «Սևանը մեր ազգային հարստությունն է, բայց Սևանը նաև նրա համար է, որ մենք մի կողմից հոգ տանենք Սևանի համար, էկոհամակարգի մասին, որ մակարդակը բարձրանա, բայց մյուս կողմից եթե լինում է սակավաջրության տարի, մենք օգտագործենք Սևանը՝ մեր քաղաքացիների պահանջները հոգալու համար»:

Է. Շարմազանովը  հորդորեց կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ սա օպերատիվ դրական լուծում է 130 հազար քաղաքացիների խնդիրների համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ