26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կայացել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի խորհրդի նիստը

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հերթական խորհրդի նիստը:

Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարի հիմնադրամի կողմից շուրջ 10 ձեռնարկություններում իրականացվել է 1 մլրդ 314 մլն դրամի ներդրում, կատարվել` 328 մլն դրամի ստորադաս փոխառություններ: Տեղեկացվել է, որ առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի կողմից միջոցներ ներդնել ևս երեք ձեռնարկություններում:

Այնուհետև անդրադարձ է կատարվել հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությանը:

Քննարկվել և հաստատվել են նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը,  հիմնադրամի ինքնածախսածածկման մեխանիզմով իրականցվող առաջիկա 3 տարվա ծրագիրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ