26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ է ասել նախագահը Ջեյմս Ապատուրային /վիդեո/

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ արդեն գերազանց հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, Արտաքին գործերի նախարարի հետ:

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներդրումների համար, վերահաստատել ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-ում բարեփոխումների ոլորտում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շեշտեց, որ ՆԱՏՕ-ն աջակացում է Հայաստանին իր նոր պաշտպանական ռազմավարության ստեղծման գործում:

՛՛Մենք օժանդակում ենք արդիականացնել իր պաշտպանական ռազմական կրթության ենթակառուցվածքը, որ համապատասխանի ամենաբարձր միջազգային չափանիշներին՛՛,-հայտարարեց նա: ՆԱՏՕ-ն նաև աջակցում է ԶՈւ-ում կոռոպցիայի դեմ պայքարին, մասնավորապես այն հարցերում, որոնք վերաբերում են գնումներին: 

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հետ հանդիպմանն, ապա պարոն Ապարտուրայը նշեց, որ նախագահը շատ հստակ ասել է. ՛՛Որևէ բան չի խանգարում Հայաստանի լավ հարաբերությունների պահպանմանը ՆԱՏՕ-ի հետ և Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ցանկությանը միանալ Մաքսային միությանը, և մենք ևս այդ կարծիքին ենք՛՛: 

Ճեպազրույցի շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ