19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լավագույնները կորոշվեն վաղը

Երրորդ տարին անընդմեջ Հայաստանում իրականացվում է “Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ” ազգային մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է ”Համազգային վստահություն” հանրային խորհուրդը:

”Հենարան” մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Համազգային վստահություն” հանրային խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանն ասաց, որ միջոցառման նպատակն է ներկայացնել եւ խրախուսել տնտեսության եւ հանրային ոլորտում արժանիներին:

Խորհրդի գիտական քարտուղար Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ խիստ կաեւոր է իմանալ` ով ով է այս ոլորտում:

“Բիզնես ոլորտը մեզ կերակրում է, եւ մենք պետք է մեծարենք հատկապես նրանց, ովքեր այս ոլորտում մեծ ջանքեր են գործադրում”,- ասաց Ա. Ադիբեկյանը:

Լավագույններին որոշելու համար հարցումներն անց են կացվել հիմնականում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա վաղը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցանակների կարժանանան շուրջ 35 ընկերություն: Անվանակարգերը 15-ն են:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ