26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես պայքարել աղքատության դեմ. նախարարների խորհուրդները /վիդեո/

Հոկտեմբերի 17-ը Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին ասաց, որ կառավարության գերակա ծրագրերում առաջին հերթին աղքատությանն ուղղված խնդիրներն են.

՛՛Մասնավորապես յուրաքանչյուր տարի փորձ է արվում իջեցնլ աղքատության մակարդակը՛՛: Ըստ նախարարի՝ կառավարության իրականացրած ծրագրերից այսօրվա պայմաններում ամենամեծ ազդեցությունը աղքատության մակարդակի նվազման վրա թողնում են կենսաթոշակային ապահովման ծրագրերը, որոնք չնայած դրան չեն ուղղված:

Իսկ հաջորդ տարվա բյուջեով նախատեսված հատկացումների, կենսաթոշակների բարձրացման արդյունքում շուրջ 25 հազար անձ աղքատության շեմը կհաղթահարի: 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով՝ աղքատությունը հաղթահարելի է:

՛՛Հաղթահարելի է՝ լավ աշխատելով, ամեն մեկն իր տեղը լինելով, իր երկիրը սիրելով, կոռուպցիան արմատախիլ անելով, ամուր հզոր դատական իշխանություն ունենալով հնարավոր է՛՛,-նկատեց նախարարը:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ