21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անդրադարձել են ԼՂ հիմնահարցին

Վիեննայում այսօր բացվել է ԵԱՀԿ անվտանգության հարցերով ամենամյա համաժողովը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ ուկրաինական հակամարտությունները, գրում է commonspace.eu կայքը:

Համաժողովը բացել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, քննարկվել են ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերները:

Առավոտյան տեղի ունեցած քննարկումների ընթացքում շատ բանախոսներ խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա վտանգների մասին: 

Պատվիրակներն իրենց ելույթներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցին ու վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Համաժողովին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ