Ուր է հասել արտաքին պարտքը
2016թ-ին արտաքին պարտքը կազմել է 4,3 մլրդ դոլար, ներքին պարտքը 1,137 մլրդ դոլար է կազմել և երաշիքներով տրված վարկերը՝ հիմնականում կենտրոնական բանկին, կազմել են 146 մլն դոլար. Ազգային ժողովում 2016 թ-ի պետբյուջեի կատարողականի քննարկմանը հայտնեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ընդհանուր պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ դոլար, որից Կառավարության պարտքը 5,4 մլրդ դոլար է կազմել, ԿԲ-ի պարտքը՝ 505 մլն դոլար: Նախարարը նշեց, թե 2014թ-ին անվանական պարտքը չի աճել, դեռ մի բան էլ նվազել է, մինչդեռ 2015-16-ին զգալի աճ է գրանցվել:
Ըստ նրա արտաքին պարտքը մեկ տարում 910 մլն դոլար է կազմել, որն ի դեպ, նա մատնանշեց, թե այդքան էլ տրանսֆերտների կրճատում է եղել: Արամայնը նշեց, թե եթե պարտք չվերցնեին, ոչ միայն ավելի ցածր տնտեսական աճ էր լինելու, այլև ճնշումներ էր լինելու արտարժույթի շուկայում: Նախարարը նաև նշեց, թե պարտք վերցնելիս մի փոքր շեշտը դրվել է ներքին պարտքին, քանի որ պարտքի ճգնաժամերը գալիս են արտաքին պարտքից:
«Դեռևս չենք էլ մտել միջին պարտք ունեցող երկների մեջ, ինչը վճարողունակության կարողության սահմանում է»,-ասաց նա: Վարդան Արամյանը նշեց, թե պետք է ուշադրություն դարձնել, որ երբ ՌԴ-ից միանգամից 500 մլն պարտք վերցրեցինք 2009թ-ին , դեռևս արտահանումը այնքան էլ լավ վիճակում չէին և դրա համար էլ բարձր «սկաչոկ ունեցել ենք»,-ասաց նա: