13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարևորն արդյունքներն են, ոչ թե ֆինանսի չափը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողներում այսօրվանից քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ծրագրային բյուջետավորևման համակարգի հետ կապված Կառավարությունը շարունակում է հետևողական աշխատանքը: «Համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, այլ որքան արդյունք ենք արձանագրել այս միջոցների ծախսումից»,-նկատեց Կ. Կարապետյանը:

Նա նշեց, որ շարունակվելու են իրագործվել այն ծրագրերը, որ տնտեսության հետագա զարգացման համար սկսվել են և ընթանում են: Նա հույս հայտնեց, որ կառուցողական քննարկումներ ու կոնստրուկտիվ առաջարկներ կլինեն, որոնք Կառավարությունը հաշվի կառնի իր ծրագրերի համար:

Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ բյուջեի կատարողականը ներկայացվում է սլայդ շոուի տեսքով, ինչի մասին Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ ցանկություն կա սա դարձնել կիրառվող տարբերակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ