05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էլի՞ Հենրիկ Նավասարդյանը. կլքի հայրենիքը

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի “թեթև” ձեռքով դեռևս մեկ տարի առաջ ընդհատվել է հայաստանյան շուկայում 4 տարի գործունեություն ծավալած “Գովել” գովազդային գործակալության աշխատանքները: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործակալության տնօրենը:

“Մենք զբաղվում էինք արտաքին գովազդով, հետո հենց բացվեց Հենրիկ Նավասարդյանի որդուն պատկանող “Motion time” կազմակերպությունը բոլոր ձևերով մեր գործոնեությունը դադարեցվեց:  Դա դարձավ մենաշնորհ: Մենք վճարում էինք պետտուրք և քաղաքապետարան էինք ներկայացնում տվյալ ավտոբուսի մակետը, որի վրա պիտի լիներ պատվիրատուի  ֆիրմայի գովազդը: Մենք նախապես պայմանավորվածություն էինք ձեռք բերում պատվիրատուի հետ:

Մակետը մենք հանձնում էինք քաղաքապետարանի համապատասխան վարչությանը, որը պիտի հաստատեր մեր գովազդը:Մենք վճարում էինք պետտուրք և ավտոբուսի պարկին տալիս գումար: Նավասարդյանի տղայի կողմից ընկերություն ստեղծելուց հետ ավտոբուսների պարկերը մեզ այլևս ավտոբուս չտրամադրեցին, քաղաքապետարանն էլ մերժում էր մեր ներկայացրածը”,-պատմեց տնօրենը:

Այժմ արդեն ֆինանսական ծանր վիճակում գտնվող նախկին գործարարը չցանկացավ ներկայանալ անուն-ազգանունով.”Մենք ոնց ապահովագրված լինենք, որ մեզ ոչ ոք նեղություն չի տալու, վերջին հաշվով ընտանիք ու երեխա ունենք: Հավատս կորելա,էս երկրում ով ինչ ուզում անումա”,-ասաց նա հավելելով, որ պատրաստվում է հեռանալ երկրից, սակայն գնալուց առաջ անպայման ասելու է սրտում կուտակվածը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ