4-ամյա տղան 25 մատ ունի /ֆոտո/
4-ամյա Արպան Սակսենան Հնդկաստանից տառապում է միանգամից 2 հազվագյուտ գենետիկ շեղումներից. բավական չէ, որ նրա մոտ հայտնվում են ավելորդ մատներ, նրանք նաեւ աճում են: Այժմ տղան 13 մատ ունի ձեռքերին, 12-ը` ոտքերին: Ի ծնե նա 14 մարդ է ունեցել, սակայն մեկը կորցրել է դժբախտ պատահարի հետեւանքով:
Տղայի հայրը ողջ է մնացել 1984-ի հայտնի Բհոպալյան աղետից հետո, երբ քաղաքը պատվել է թունաքիմիկատների ամպով` տեղի գործարանի պայթյունի հետեւանքով: Մի քանի օր շարունակ ավելի քան 3 հազար մարդ է մահացել թունավորումից: Գազի ազդեցությունը տեղի բնակչության վրա շարունակվում է մինչ օրս, եւ դրա հետեւանքով ծնվում են շեղումներով եւ տարբեր գենետիկ հիվանդություններով երեխաներ:
Ինչ վերաբերում է երեխային, ապա նա իսկապես հայտնի դեմք է դարձել: Նրա լուսանկարներն ամենուրեք են քաղաքում: Տղան խոստովանել է, որ իրեն շատ հաճելի է, երբ տարբեր մարդիկ են գալիս իրենց տուն` տեսախցիկներով եւ ֆոտոխցիկներով եւ ցանկանում են նկարվել իր հետ: Չնայած դա նաեւ իր բացասական կողմն ունի: Արպանը չի կարողանում երկար քայլել, քանի որ նրա ոտքի թաթերը չեն տեղավորվում սովորական կոշիկների մեջ:
Չնայած այն փաստին, որ շատ մարդիկ են տղայի ծնողներին գումար առաջարկել վիրահատության համար, նրանք չեն ցանկանում կտրել երեխայի ավելորդ մատները: Նրանք հայտարարել են, որ ուրախ են այն փաստի համար, որ Արպանը ոչ միայն ինքն է հայտնի, այլ նաեւ իրենց էլ է հայտնի դարձրել: