01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տղամարդը բանկ է թալանել, որպեսզի հայտնվի բանտում ու թաքնվի կնոջից այնտեղ /տեսանյութ/

ԱՄՆ Կանզաս-Սիթի քաղաքում ձերբակալել են 70-ամյա Լոուրենս Ջոն Ռիփփին, ով բանկ է թալանել, որպեսզի ազատվի կնոջից։ Տղամարդը ցանկացել է բանկ թալանել, բայց այնպես, որ ոստիկանները բռնեն նրան ու բանտարկեն, ինչը հնարավորություն կտա երկար ժամանակ կնոջը չտեսնել։ 

Նա մտել է բանկ ու աշխատակցին թուղթ տվել, որի վրա գրված էր․ «Ես զինված եմ, տվեք ինձ բոլոր փողերը»։ Նա վերցրել է մոտ 3 հազար դոլար, սակայն չի փախել, այլ նստել է աթոռին ու սպասել ոստիկանությանը։ 

Ոստիկանությունը նրան ձերբակալել է, եւ ապշել են, իմանալով, որ տղամարդը պարզապես ցանկանում էր լինել մի վայրում, ուր կինն իրեն չի գտնի, իսկ նման վայր բանտն է։ 

Սակայն տղամարդու երազանքն այդպես էլ չի իրականացել, դատարանը նրան 6 ամսվա կալանքի է դատապարտել, սակայն ոչ թե բանտում, այլ տանը՝ «կնոջ գրկում»։ 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ