27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հիվանդանոցների սեփականատերերը հո Մայր Թերեզան կամ Կարմիր խաչը չե՞ն»

Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց 2017-29 թվականների սեփականաշնորհման ծրագիրը, որին կողմ քվեարկեց 58 պատգամավոր, դեմ՝ 31: Հիշեցնենք՝  դեմ են քվեարկել «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները:

Ծրագրում ընդգրկված է 47 հաստատություն: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Շատ լավ կլինի, որ այդ հիմնարկները սեփականաշնորհվեին: Սեփականատերերը մեծ գումարներ կծախսեն և, և այս հիմնարկ-ձեռնարկությունները կարգի կհրավիրեն: Պարզապես, այստեղ խնդիրը հետևյալն է. պետությունը պիտի պարտադրի սեփականատիրոջը,  որ վերջինս չփոխի տվյալ հիմնարկի պրոֆիլը:  

Մենք գտվում ենք սարսափելի ծանր սոցիալ-տնտեսական վիճակում: Մեր հանրապետության բնակչության  մոտ քառասուն տոկոսն աղքատ է. ինքնսինքյան  այստեղ խնդիր է առաջանում. եթե մենք սեփականաշնորհում ենք Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնը, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնը, ի՞նչ պետք է լինի այն մարդկանց հետ, ովքեր բուժվում են այս բուժհաստատություններում: Պետությունը այս մասին պիտի մտածի:  Այս խնդրին առանձնահատուկ ուշադրություն պիտի դարձնեն»:

Քաղաքագետը շեշտեց՝ պետությունը պիտի  համակարգված մշակի պետպատվերի փաթեթները, այլապես, մասնավոր հիվանդանոցների տերերը, բնականաբար, պետպատվերի տեղեր չեն հատկացնելու անապահով խավին:

«Այդ հիվանդանոցների սեփականատերերը հո Մայր Թերեզան չե՞ն կամ էլ Կարմիր խաչը, որ բերեն, հենց այնպես, անվճար բուժեն նրանց,  ովքեր սոցիալապես ծանր վիճակում են գտնվում:  Պարզ է, որ   այս մասին պիտի հոգա պետություն ու այս  ամենը պետք է արվի օպերատիվ կերպով: Պետպատվերների հետ կապված՝ մեր երկրում  խայտառակ իրավիճակ է: Հիվանդը գնում է բուժհաստատություն, ասում են՝ պետպատվերի քվոտան վերջացել է, գնա՛՝  մի հինգ-վեց ամիս հետո կգաս. այսպիսի բան նորմալ երկրներում չկա», – եզրափակեց քաղաքագետը: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ