19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Որ դեպքում Հայաստանում պղնձաձուլարան կկառուցվի

 Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումներին հայտնեց, որ Հայաստանում 2013 թ. կարդյունահանվի մոտ 31 մլն տոննա մետաղական հանքաքար, 2010 թ. 17 մլն տոննայի համեմատ:

Նրա խոսքով՝ ըստ ՛՛Ընդերքի մասին՛՛ օրենսգրքի՝ տնտեսվարող սուբյեկտներին ընդերքօգտագործման թույլտվություն է տրվում նախարարության  լիազոր մարմնի կողմից դրական եզրակացության դեպքում։ Փոխնախարարը նշեց, որ կարևորագույն պահանջ է, որ մինչև թույլտվության համար փաստաթղթերի ներկայացումը պետք է քննարկումներ իրականացվեն հարակից համայնքների բնակիչների հետ։ Ընդերքօգտագործման թույլտվությունն, ըստ նրա, տրամադրվում է առանց մրցույթի և աճուրդի, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ 2013թ․առաջին կիսամյակում արդյունահանվել է 14.9 մլն տոննա բազմամետաղային հումք։

Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հավելեց, որ Հայաստանում շահագործվում են  11 մետաղական և մոտ 200 ոչ մետաղական հանքավայրեր։  

Իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտնեց, որ Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար առնվազն պետք է տարեկան 250 հազ. տոննա պղնձի խտանյութի արտադրություն՝ ներկայիս մոտ 130 հազ. տոննայի փոխարեն : 

՛՛Ծծումբի օգտագործման տեղը պետք է գտնել, սակայն տրանսպորտային ենթակառուցվածքները թույլ չեն տալիս: Պետք է կարողանալ ածանցյալ նյութերն օգտագործել, պետք է քիմիական արդյունաբերություն լինի՛՛,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ