11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Նախարարը պարտադրում է իր մո՞տ ապահովագրվել

«Հայաստան 24» լրատվական կայքում հայտնվել է մի հրապարակում, որում  նշվում է՝ կայքի աղբյուրները հայտնում են՝  ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներին պարտադրում են ԱՊՊԱ-ն (Ավտոմեքենաների Պետական Պարտադիր Ապահովագրում)  անել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիա»  ապահովագրական ընկերությունում: 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի  մամուլի խոսնակ Սոնա  Մարտիրոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ այդ լուրն ինքն էլ է կարդացել մամուլում:

«Այդ լուրերն ուղղակի իրականությանը չեն համապատասխանում: Նման բան  չկա:  Ես նույնիսկ չգիտեմ՝ իրենք այդ ինֆորմացիան որտեղից ու ինչպես են ստացել: Ես ինքս ապահովագրելու որևէ բան չունեմ,  բայց կարող եմ ասել, որ աշխատակիցների միջև անգամ նման խոսակցություն չի եղել երբևէ», – նշեց Սոնա  Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ