26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խայտառակություն…վարչապետը զանգահարել է Արամ Մանուկյանին

՛՛Ես չգիտեմ ինչ է կատարվել, ինչ է կատարվելու՛՛,- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խուճապը գազի սակագնի բարձրացման պայմանագրի հետ է կապված:

Հիշեցնենք, նախօրեին երբ Մանուկյանը ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե որտեղ է ՛՛Հայռուսգազարդի՛՛ եւ ՛՛Գազպրոմի՛՛ հետ գազի սակագնի վերաբերյալ պայմանագիրը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ նման պայմանագիր չկա: Մանուկյանը հայտնեց, որ նիստից հետո ինքն ու վարչապետը մի քանի րոպե զրուցել են, և Տիգրան Սարգսյանը վերահաստատել է, որ այդ պայմանագիրը չկա: Ապա վարչապետը Արամ Մանուկյանին ասել է, թե ինչպես է գազի սակագինը բարձրացել առանց պայմանագրի կնքման:

Դրանից հետո ինքը զրուցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ՛՛Ասաց՝ տեղյակ չեմ՛՛,-պատմեց Մանուկյանը, որ ՛՛ԱԺ նախագահը ևս զարմացած էր, որ գազի սակագինը կարող է փոխվել առանց պայմանագրի՛՛: 

Պատգամավորը հայտնեց նաև, որ երեկ իրեն զանգահարել է վարչապետը, հարցրել, թե իրեն գրավոր հարցում տվել են: ՛՛Ասեցի՝ Տիգրան, գազի գինն եմ ուզում, ինչ թուղթ, ասեցի՝ ես պետական չեմ ասում, գազի գնի մասին եմ խոսում, ասեց երկու սուբյեկտ ստորագրել են: Հետո ասաց՝ լավ մի հատ ճշտեմ հիմա Էներգետիկայի նախարարության հետ ու էլի կզանգեմ՛՛,-ասաց Մանուկյանն ու եզրակացրեց. ՛՛Ինչ-որ բան ստորագրված է, բայց պայմանագիր ոչ մեկը չի տեսել, սպառողների միության նախագահին ինչ-որ պրատակոլ էին տվել:

Վարկածներից մեկն այն է, որ պայմանագրում այնպիսի բաներ կան, որ հրապարակման ենթակա չեն: ՛՛Այնպիսի պայմանների առաջ է խեղճացել Սերժ Սարգսյանը, որ հնարավոր չէ հրապարակել: Այս պահին չկա գազի գնի պայմանագիր, եթե կա թող հրապարակեն, այլևս ոչ մի պետական կամ կոմերցիոն գաղտնիք չեմ ընդունում՛՛,-շեշտեց նա: 

Այսինքն՝ Ռուսատանը հանցավոր համագործակցության մեջ է Հայաստանի հետ, Մանուկյանը պատասխանեց. ՛՛Տեսականորեն չեմ բացառում, որ հայերն իրենք են վերցրել ու ուզում են թանկացնեն … խայտառակություն է իսկապես՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ