Ստե՞լ է նախարարը.Ժամանակ
Զարուհի Փոստանջյանի շուրջ ստեղծված աղմուկը խլացրեց Ազգային ժողովում նույն օրն արված մի հայտարարություն, որի հեղինակը Հայաստանի վարչապետ Տիգրան Աարգսյանն է: Ի պատասխան ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցի հայ- ռուսական գազային պայմանագիրը տրամադրելու վերաբերյալ, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պայմանագրի դեռ չկա ու երբ լինի, այն անպայմանորեն ներկայացվելու Է պատգամավորներին: Թվում Է, որ հասարակության ուշադրությունը պետք է գրավեր այս հայտարարությունը, ոչ թե Զարուհի Փոստանջյանն ու նրա հարցը: Սակայն հասարակությունը անհաղորդ մնաց: Մինչդեռ, խորհրդարանում երեկ պարզվեց, որ առնվազն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ամիսներ շարունակ հրապարակավ սուտ է խոսել, իսկ կառավարությունը, իշխանությունը ամբողջությամբ ուղղակի լսել է նրա սուտը եւ չի փորձել փակել ստախոսի բերանը: Այսինքն՝ Արմեն Մովսիսյանը մի քանի ամիս Է գազի գնի թանկացման «ձայ- Ռուսգազարդի» հայտին զուգահեռ հայտարարում Է, թե կոնկրետ չի հիշում, երբ Է Ռուսաստանը թանկացրել Հայաստանի գազը, բայց դա եղել Է ընտրություններից հետո: Նկատենք, Արմեն Մովսիսյանը չէր ասում, թե թանկացման հայ- ռուսական պայմանագիր դեռ չկա, ի՜նչ թանկացում, ի՜նչ բան: Նա ընդամենը ասում էր, որ չի հիշում, թե կոնկրետ որ օրն էր թանկացումը: Եվ այս ամենը Մովսիսյանը ասել է մի քանի անգամ ու հրապարակավ:
Մանրամասները՝ “Ժամանակ” թերթի այսօրվա համարում: