11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում էլ կարմրուկի վտանգ կա

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ այս պահին ՀՀ-ում վարակիչ հիվանդության ոչ մի վտանգ չկա: Նա նշեց, որ Հայաստանում բավականին լուրջ խնդիր է հեպատիտ C-ի բուժումը, դեղամիջոցները թանկ են,  շուրջ մի քանի հազար դոլար են, չէր լինում պետպատվերով իրականացնել բուժում: «Առողջապահության նախարությունը հազար հիվանդի համար կարողացել է դեղեր ներմուծել Հայաստան: Ամսի 1-ից արդեն կստանան»,-նշեց նա:

Վարակաբանի խոսքով՝ դեղերի անվճար հատկացման համար հիվանդների ընտրությունը պայմանավորված է նրանց հիվանդության աստիճանով:

Նա ասաց, որ վտանգավոր դրություն չկա նաեւ սուր-շնչական հիվանդությունների մասով: «Ինչ վերաբերում է ջրծաղիկին, ապա վերջին 7-8 տարում մենք բավական բարձր հիվանդացություն ունենք: Այն փոխել է իր սեզոնայնությունը, անցել է բոլոր սեզոնների վրայով եւ ավելի ագրեսիվ դարձել»,- ասաց վարակաբանը` տեղեկացնելով, որ Եվրոպայում այս տարի գրանցվել է կարմրուկի մի քանի հարյուր դեպք, ինչն էլ պետք է սթափ պահի ազգաբնակչությանը՝ միգրացիոն հոսքերի արդյունքում հիվանդության հարուցիչը Հայաստան չբերելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ