25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նույն ալան-թալանն է լինելու»

 
«Մեր խորհրդարանը ոչ մի բանով էլ չի տարբերվելու նախորդից: Ավելին ասեմ․ մեր խորհրդարանները մեկը մյուսի նման են: Ինչքան գնում է, որակն ընկնում է: Եթե ԱԺ-ն կեղծիքներով է ձևավորվում, էլ ի՞նչ սպասել այդ խորհրդարանից…  Իշխանություննրերը անցկացրին նրանց,  ում ուզեցին․ ընդամենը նրանց ցանկացածը եղավ: Բայց, այսուհանդերձ, հույս ունեմ, որ 2018-ից հետո ինչ-որ բան կփոխվի, մի լավ բան լինի, նոր դեմքեր կգան», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
 
Վերջինս շեշտեց՝  մոտակա հինգ տարիներին մենք կընդունենք մեր ազգի դեմ ուղղված, դրսից պարտադրվող օրենքներ, որոնք կքայքայեն մեր ինքնությունը, մեր ընտանիքը․․․
 
«Բայց, ի՞նչ արած, տա Աստված՝ ես սխալ լինեմ,  սակայն մի բան հստակ է. կեղծ ձևով ընդունված խորհրդարանից լավ բան սպասել չի կարելի: Այսօր մեր վզին փաթաթում են օրենքներ՝ ասում են՝ ինչպես պիտի երեխա դաստիարակենք, ինչպես հարաբերվենք մեր ընտանիքի մերսում:
 
Բայց այդ օրենքը ստեղծողները չգիտեն՝ ինչ է ընտանիքը: Եկել են, ուզում են մեզ ոչնչացնել, քանդել մեր արժեհամակարգը: Ու այսպես, այդ օրենքների շարանները շարունակվելու են, նույն ալան-թալանն է լինելու: Լավ բան չեմ սպասում այս խորհրդարանինց: Եվ գիտե՞ք,  խորհրդարանում ներկա մարդիկ  մեղավոր չեն․  մեղավոր է այն համակարգը, որի միջոցով նրանք մտել են խորհրդարան», – նշեց Սոս Գիմիշյանը։
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ