25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաչիկյանի կալանքը կձգվի. Հայացք

ՀՀ վերաքննիչ դատարանը երեկվա նիստում մերժել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանի փաստաբանի` կալանքի ժամկետը երկարացնելու դեմ ներկայացրած միջնորդությունը և անփոփոխ թողել Խաչիկյանի խափանման միջոց կալանքը: Իսկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի և սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանը կալանավորվել է երկու ամսով:

Հիշեցնենք, որ Ախթալայի քաղաքապետի եղբայրը ձերբակալվել էր այս տարվա օգոստոսի 31-ին` կապված Ախթալայում օգոստոսի 28-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ Խաչիկյանի և ոմն Բոդոլի (Արսեն Չիչյան, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ) միջև եղած հակամարտության հետևանքով ծեծկռտուք էր տեղի ունեցել: Գործի շրջանակներում կա նաև մեկ այլ կալանավորված` Էդգար Հախվերդյանը:

Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ գործի հետ կապված մեկ այլ անձի` Արսեն Չիչյանի տնից` 3 փամփուշտ:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18:30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող` Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր “Մերսեդես Բենց” մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Կարեն Խաչիկյանը գալով տուն` իմացել էր կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22-րդ շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել էին նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին և Նունե Խաչիկյանին: Գրում է “Հայացք”-ը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ