12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մորուց ըտե՞նց են ծնվել. Ծառուկյանի փեսան՝ ընտրություններից (տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր,  Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանն, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն ոչ թե նշանակել են, այլ ընտրվել է 21 000 քաղաքացու կողմից: Դիտարկմանը՝ ստացվում է՝ Հայաստանում սերնդեսերունդ է իշխանությունը փոխանցվում, Մանուկյանն այսպես արձագանքեց. «Ինձ ՀՀ 21 000 քաղաքացի ընտրել է, ես չգիտեմ՝ ում ինչ է փոխանցվել»: Ո՞ր արժանիքի համար, նա ասաց. «Էդ հարցը պետք է ուղղել բնակիչներին, պետք է հարցում կատարել, այդ հարցին կարող են պատասխանել Կոտայքի մարզի բնակիչները»:

Նա բացառեց, որ իր կողմից ընտրակաշառք է բաժանվել: Նորընտիր պատգամավորը նաև ասաց, որ իր աշխատանքը հենց խորհրդարանում էր պատկերացնում: Դիտարկմանը, թե  քաղաքական գործունեություն նախկինում չի ծավալել, Մանուկյանն արձագանքեց. «Իսկ ներողություն, մնացած քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ մորուց ըտե՞նց են ծնվել: Աստիճանաբար դարձել են: Ես էլի եմ ասում, ինձ ՀՀ 21 հազար քաղաքացի ձայն է տվել»: Ձեր անունը հաշվի առնելո՞վ են ընտրել Ձեզ, թե Ձեր հայրիկի հարցին Մանուկյանն այսպես պատասխանեց. «Ես իհարկե հպարտանում եմ իմ հայրիկով, նրա անցած ճանապարհով, բայց Կոտայքի մարզի բնակիչները ընտրել են Դավիթ Մանուկյանին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ