11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կոմայգու “այցելուների” եւ նրանց հետ գիշեր անցկացնող պաշտոնյաների մասին

“Առավոտ”-ի հետ զրույցում, հակադարձելով “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” վիճահարույց օրենքի այն պաշտպաններին, ովքեր կարծում են, թե հայ իրականության մեջ “նման բաներն” անհնար են, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ասել է.

“Երեք տարի առաջ մտածո՞ւմ էիք, որ Կոմայգում այլասերները պետք է հավաքվեն, իրենց ազատ զգան, դեռ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ լինեն, որ գան դրանց վարձեն, տանեն, գիշեր անցկացնեն նրանց հետ”: 

“”Ո՞ւմ մտքով կանցներ, որ սեռական դաստիարակության անվան տակ երեխաներին այլանդակություններ կցուցադրեն, այն, ինչը որ հիմա արվում է Եվրոպայում: Այնպիսի անհեթեթ վիճակի է ամեն ինչ հասել, որ պեդոՖիլների շահերը պաշտպանող կուսակցություն է ստեղծվում Հոլանդիայում, իսկ ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում որոշում են կայացրել, որ եթե տղան իրեն աղջիկ է զգում՝ իրավունք ունի գնալ աղջիկների զուգարան”,- իր զայրույթն է բարձրացրել թերթի զրուցակիցը՝ վրդովվելով, թե ինչո՞ւ նման ջերմեռանդությամբ չեն պաշտպանվում սովորական մարդու տարրական իրավունքները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ