Պատգամավորի որդու դեմ հարուցված քրեական գործը կասեցվել է. Ժողովուրդ
“ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու դեմ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է։ Այս մասին երեկ “Ժողովուրդ:” թերթը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.–ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն)։ Ոստիկանությունից հայտնեցին, որ գործը կասեցվել է ՀՀ քր. օր.–ի 31-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (անձը չի գիտակցել իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը)։
Մանրամասները՝ “Ժողովուրդ” թերթի այսօրվա համարում