Երեխա-մայրերը․ ինչպես են անչափահաս աղջնակները մայրանում ու խնամում փոքրիկներին /ֆոտոշարք/
Երեխա, կին ու մայր՝ միաժամանակ։ Այսպիսին է Գվատեմալայի աղջնակների շոկային կյանքտ։
Գվատեմալայում աղջիկներին ամուսնացնում են 14 տարեկանից։ Հայտնի լուսանկարիչ Ստեֆանի Սինկլերը լուսանկարել է նրանց կյանքը․․․
Որքան աղքատ է թաղամաստ, այնքան այնտեղ ավելի վաղ են ամուսնանում։ Եվ ցավոք, դեռահաս աղջիկների համար դա ոչ մի լավ բանով չի ավարտվում։ Հաճախ նրանք վտանգում են կյանքը՝ այդ տարիքում հղիանալով, դառնում են իրենց ամուսինների համար աղախին, սեքս-խաղալիք․․․
Այս աղջիկը ամուսնացել է 11 տարեկանում։ Երեխայի ծնվելուց հետո նրա 34-ամյա ամուսինը մեղադրել է կնոջը իրեն դավաճանելու մեջ, իբր որ երեխան իրենից չէ, եւ հեռացել։ Այժմ 15 տարեկան աղջիկը միայնակ մայր է։
Այս լուսանկարում էլ 14-ամյա Կարմենն է՝ հղի է։ Նա ասում է, որ սովորում էր դպրոցում՝ 5-րդ դասարանում եւ չէր ցանկանում ամուսնանալ․․․
14-ամյա Սուլմին է՝ հղիության 9-րդ ամսում, իր կամքով է ամուսնացել, որպեսզի սպիտակ զգեստ հագնի։
14-ամյա Ռոզարիոն է, նոր է ծննդաբերել, երեխան պատի մյուս կողմում է՝ նորածնային թերապիայի բաժանմունքում։
14-ամյա Սաիդան՝ մեկ ամսական երեխայի հետ։ Ասում է՝ երեխան հիվանդանում է, եւ ինքը չի իմանում, թե ինչ կարելի է անել։
14-ամյա Մանուելան է, արդեն մեկ տարեկան երեխա ունի։
17-ամյա Տանյան է, երկու տարի առաջ է ամուսնացել եւ այժմ հղի է։
15-ամյա Դեյլինն ու 17-ամյա Ռուբինը, նոր նոր ծնող են դարձել։
16-ամյա Սաիդին է, հղիության 9-րդ ամսում։ Ամուսինը 4 ամիս առաջ մեկնել է արտագնա աշխատանքի, եւ կինը նրանից ոչ մի լուր չունի։
15-ամյա Սոյլան՝ նորածին դստեր հետ։