07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Դու ինձ չպիտի ասես․ բախում «Ելք»-ի թեկնածուի եւ հանձնաժողովի քարտուղարի միջեւ /տեսանյութ/

Երեւանի Հերացու փողոցում տեղակայված 9/20 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկն արդեն մեկնարկել է։ Այս պահի դրությամբ՝ առաջատարը ՀՀԿ-ն է։

Նախնական տվյալներով՝ ձայները հետեւյալ կերպ են բաշխվել. Ելք՝ 30 ձայն, Երկիր ծիրանի՝ 16 ձայն եւ ՀՀԿ՝ 46 ձայն։ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Նշենք, որ քիչ առաջ տվյալ տեղամասում բախում տեղի ունեցավ Ելք դաշինքով առաջադրված Նելլի Ղարդյանի եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի միջեւ։ Բանն այն է, որ երբ նախագահը քվեատուփից մի ծրար հանեց, որի վրա դրոշմանիշ չկար, քարտուղարն առաջարկեց այն մի կողմ դնել, քանի որ հավանական է, որ դրոշմանիշն ընկած լինի քվեատուփի մեջ։

Ընդգծենք, այդ քվեաթերթիկը հօգուտ ՀՀԿ-ի է։ Նելլի Ղարդյանն ասաց, որ եթե քվեաթերթիկի վրա չկա դրոշմանիշ, ուրեմն այն անվավեր է՝ անկախ այն հանգամանքից, դրոշմանիշը քվեատուփի մեջ է, թե ոչ։ Քարտուղարը Նելլիին հորդորեց լռել՝ դու ինձ չպիտի ասես․․․

Նելլին հանդիմանեց` հարկավոր է իր հետ հարգանքով խոսել, ինքն ավագանու թեկնածու է։ 

18492586_1373040212780127_1664048326_n

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ