11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Զուրաբյանը ՀՀՇ-ի ժամանակ փոքր է եղել. Առավոտ

“Լեւոն Զուրաբյանը նախ չգիտի ՀՀՇ-ն ինչ է: Ոչ թե նրա համար, որ նա այդ ժամանակ փոքր էր եւ ՀՀՇ-ի անդամ երբեք չի եղել, այլ ինքը ուղղակի չգիտի ՀՀՇ-ն ինչ է: Ես փորձեմ բացատրել”,- “Առավոտ “-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն պնդմանը, որ ՀՀՇ-ն այլ քաղաքական ուժերի հետ միավորվել է ՀԱԿ կուսակցության մեջ, ՀԱԿ կուսակցության ե՛ւ մասն է կազմում, ե՛ւ պատմական անցյալի մասն է կազմում:

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասել էր, որ “ՀՀՇ-ն ճնշող մեծամասնությամբ, պահպանելով օրենքի բոլոր կանոնները, մոտավորապես մի քանի 100 ձայնը՝ 6-ի դեմ ընդունել է որոշում՝ վերակազմավորվելու, մաս դառնալու ՀԱԿ-ին:

Նրանք, ովքեր իրավունք ունեին եւ ունեն խոսելու Հայոց համազգային շարժման անունից, այդ մարդիկ արտահայտվել են: Արտահայտվել են այնպես, որ բոլոր ընդդիմախոսներին կարելի է ջախջախված համարել: Եթե դեմ է քվեարկել ընդամենը 6 մարդ, դա արդեն  ցույց է տալիս, թե ով ինչ իրավունքներ ունի խոսելու: Չեն կարող փոքրամասնության տարբեր խավեր, որոնք տարբեր էտապներում անջատվել են, հայտ ներկայացնեն այն մարդկանց իրավունքների նկատմամբ, որոնք անդավաճան, սկզբից մինչեւ վերջ եղել են այդ կուսակցության մեջ” 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ