18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էհ Ծառուկյան, Ծառուկյան. Ժողովուրդ

Ժողովուրդ”-ը փորձել է ԱԺ պտգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց Անկախության տոնի ընդունելությանը:

“Պարոն Ծառուկյանի զբաղվածությունը եւ նրանից ՀՀ քաղաքացիների ակնկալիքները՝ իրենց կյանքում որակ փոխելու առումով, այդ ակնկալիքները բավարարելուն ուղղված նրա գործողությունները խլում  են այնքան ժամանակ, որ ամեն ինչ բացատրելի է դառնում”,-ասել է Ուրիխանյանը:

Բայց այդ օրը տոն էր ու ոչ աշխա­տանքային…

-Այո’, տոն օր էր, ոչ աշխատանքային օրերին էլ է այնքան ժամանակ խլում, այն­պես ծանրաբեռնված է լինում, որ դա բացատրելի է: Ես զարմանում եմ, որ անընդ­մեջ լինում են նման հարցեր: Ու այն հար­ցադրումները, թե ինչու պարոն Ծառուկյանը չի մասնակցում ինչ-որ միջոցառման, կարծում եմ բոլորի համար էլ արդեն հաս­կանալի է, որ նա զբաղված է նպաստավոր գործունեությամբ, այն էլ բավական մեծ ծավալի աշխատանքներով:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ