11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կրտսեր Օսկանյանի վիճակը ծանրանո՞ւմ է. Հայկական ժամանակ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Սժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ: Դեո օգոստոսի 29-ին տեղեկու­թյուններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով այդ օրն առավոտ­յան ոստիկանության Կենտրոնի բաժին բեր­ման Է ենթարկվել Օսկանյանի որդին եւ վեր­ջինիս ընկերը:

Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը:

 Երեկ, երբ թերթի թղթա­կիցը փորձել է ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտել արդյո՞ք փոր­ձաքննության արդյունքներն արդեն հայտնի են, պատասխանել են, թե քննությունը շա­րունակվում է: Ըստ հավաստի տեղեկություն­ների, փորձաքննության արդյունքներն ար­դեն հայտնի են եւ հաստատվել է, որ հայտ­նաբերված նյութը թմրամիջոց է:

Երեկվա դրությամբ որեւէ մեկին մեղադրանք դեո առաջադրված չէր: Չի բացառվում, սակայն, որ այս անգամ եւս կրտսեր Օսկանյանը “ջրից չոր դուրս գա”, այնպես, ինչպես եղել է նախկինում նրա անվան հետ կապված սկանդալների ժամանակ:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ