17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նունե Եսայանի համար. 168 ժամ

168 ժամը գրում է, որ այսօր Հանրապետության հրապարակում Անկախության տոնի առիթով տեղի է ունենալու Նունե Եսայանի համերգը, որին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը։ Համերգին հրավիրված է ամբողջ իշխանական էլիտան։ Սակայն հրավիրյալների մեծ մասը առանձնապես մեծ ցանկություն չունի մասնակցելու տոնական համերգին, քանի որ Նունե Եսայանի համերգը լսելու համար մեծ համբերություն և ուժերի լարում Է պետք։ 

Համերգին մասնակցել չցանկացողների թվում են նաև Աժ պատգամավորներից շատերը։ Եթե ոչ ՀՀԿ-ական պատգամավորները չգնան համերգի, նստատեղերը դատարկ կմնան, ինչը կարող Է արարողակարգային սկանդալի պատճառ դառնալ։ Թերթի տեղեկություններով, երեկվանից նախագահականի արարողակարգի վարչությունից զանգահարել եւ պատգամավորներին հորդորել են, որ եթե անգամ իրենք անձամբ չեն մասնակցելու համերգին, ապա գոնե Հանրապետության հրապարակ ուղարկեն իրենց օգնականներին, որպեսզի ազատ նստատեղեր չմնան:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ