Թքած ունի բոլոր միությունների վրա, բացի մեկից. Հրապարակ
“Հրապարակ”-ը մտավորականներից , քաղաքական գործիչներից, արվեստագետներից փորձել է պարզել, թե ինչ է տվել Անկախությունը մեր երկրին: Երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը ասել է, որ Անկախությունը որ անհերքելի արժեք է, դա բոլորս գիտենք, բայց անկախությունը կարժեւորվի, երբ հայրենիքը պետության հետ նույնը լինի: “Իսկ անկախությունը վտանգված է, թե ոչ Մաքսային միություն մտնելով, ես կարող եմ հասկանալ բանակի լավ կամ վատ լինելով, այս պահին, փառք Աստծո, բանակ ունենք: Իսկ ավելի լուրջ չեմ կարող պատասխանել, քանի որ քաղաքական գործիչ չեմ:
Թքած ունենամ բոլոր միությունների վրա, ընդամենը մեզ մի միություն է պետք՝ հայկական միությունը: Երբ որ միասին կլինենք, երբ որ պետությունը հայրենիք կլինի, երբ որ պետություն լսելուց հայրենիքի զգացողություն կունենանք, այդ ժամանակ կորոշենք մենք պատրա՞ստ ենք միանալու որեւէ բանի, թե՞ ոչ: Հույս ունեմ, որ այդ ժամանակ չենք միանա, որովհետեւ մենք կլինենք ինչ- որ մեկը”,-ասել է Ամալյանը:
Այլ տեսակետները թերթի այսօրվա համարում: