Եղբայրն առաջին անգամ քրոջը բռնաբարել է անչափահաս տարիքում. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Պ.-ի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը դատաքննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: “Ժամանակ”-ն է անդրադառնում թեմային:
թվականի դեկտեմբերի 10-ի գիշերը, ժամը 4-5-ի սահմաններում Արթուրն իր կնոջից իմացել է, որ աներձագը, այսինքն կնոջ հարազատ եղբայրը, սեռական ոտնձգություններ Է կատարել քրոջ նկատմամբ: Եղբայրը քրոջը բռնաբարել էր դեռ անչափահաս տարիքում ու դրանից հետո պարբերաբար սեռական բնույթի բռնությունների Էր ենթարկել նրան: Երբ կինը ամուսնուն խոստովանում է իր կյանքի ամենատառապագին գաղտնիքը, նրա հարազատ եղբայրը հեռու չէր: Այդ օրը նա Արթուրի տանը հյուրընկալվել, հյուրասիրվել ու անվրդով քնել էր կողքի սենյակում:
Ըստ դատական ակտի Արթու րը, իմացածից ցնցված, խոր սթրեսի մեջ ընկնելով, վրեժխնդրության զգացումից դրդված իր բնակարանում մետաղե ձողով եւ բռունցքներով հարվածներ է հասցրել աներորդու մարմնի տարբեր մասերին՝ գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, սալջարդ-պատռված վերքերի, քթի, աջ այտոսկրի կոտրվածքների, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնեւմոթորաքսի ձեւով պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Դեպքից հետո Արթուրը մեղայասկանով ներկայացել է ոստիկանություն:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: