Ձեռնարկատիրական հմտությունները կնպաստեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը
Ամփոփվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) իրականացրած «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքները և ազդարարվել «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» նոր եռամյա փուլի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուները, միջազգային փորձագետներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ և գործատու կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր ելույթում նշել է, որ ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում առաջին անգամ մշակված և հրատարակված «Ձեռնարկատիրական հմտություններ ՄԿՈՒ հաստատությունների համար» ուսումնական ձեռնարկն է, որը համահունչ է կրթության ոլորտում ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթություններին. «Հայաստանի կառավարությունն առանձնակի կարևորում է կրթական ծրագրերում ձեռնարկատիրական հմտությունների ներդնումը: GIZ-ի աջակցությամբ իրականացված այս ծրագիրը, որի շրջանակում մշակվել է տվյալ ձեռնարկն ու վերապատրաստողների ուղեցույցը, ՄԿՈՒ համակարգի կարևոր նախաձեռնություններից է: ՄԿՈՒ համակարգը կատարում է աշխատաշուկայի պահանջարկի սպասարկում: Քոլեջների և ուսումնարանների շրջանավարտները հաճախ դառնում են գործատուներ՝ հիմնելով սեփական փոքր բիզնեսը: Այս տեսանկյունից ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը ՄԿՈՒ ոլորտում կարող է նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որը տնտեսության շարժիչ ուժն է»,- նշել է Արտակ Աղբալյանը՝ հավելելով, որ նախատեսվում է մշակել ձեռնարկատիրական կրթության նոր մոդուլներ` ըստ մասնագիտական առանձնահատկությունների: Նշվել է, որ մշակման փուլում է ՄԿՈՒ ՊՈԱԿ-ների ձեռնարկատիրական գործունեության իրականացման կարգը, որը կնպաստի հաստատությունների զարգացմանը:
«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի տեղեկացմամբ ծրագրի նոր փուլում թիրախային են գինեգործության, զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության ևՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները. «Ինչպես նախորդ երեք տարիների ընթացքում, մենքակտիվ գործունեություն ենք ծավալելու, որը կնպաստի ՄԿՈՒ համակարգի զարգացմանը, մասնավորապես տվյալ ոլորտներում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանմասնագիտական ուսուցման ծրագրերի մշակմանը»,- նշել է Վ. Հուգոն:
Ներկայացնելով նախորդ փուլի գործնական արդյունքները՝ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարը նշել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է «կանաչ» և ընդգրկուն զարգացմանը` առաջնայինթիրախներ դիտարկելով մարզերը: Մասնավորապես միջոցառումներ են իրականացվել Կոտայքի, Տավուշի, Վայոց Ձորի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում: Նշվել է, որ ծրագրի նոր փուլում ներառված մարզերի թիվը կընդլայնվի: