06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամենալուրջ քաղաքական պայքարը ընթանում է ՀՀԿ-ի ներսում.քաղաքագետ

«Այս պահին բոլորին առաջնահերթ հուզում է ներքին քաղաքական զարգացումներ: Ընտրություններից հետո մենք ունենք իրավիճակ, երբ ամենալուրջ քաղաքական պայքարը ընթանում է հանրապետականի տարբեր թևերի միջև:

«Մենք նոր Կառավարության ձևավորման փուլում ենք ու չեմ կարծում, որ առաջին դեմքերի մակարդակով լուրջ փոփոխություններ լինեն»,-այսօր՝ ապրիլի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի խոսքով միջին և միջինից բարձր օղակներում անպայման մենք կտեսնենք նոր անուններ, որից հետո կսկսվի քաղաքական նոր գործընթացներ:

«Երկրի նախագահը, որը «Հանրապետական» կուսակցության ղեկավարն է՝  այս նշանակումներով պատրաստվում է ստեղծել դաշտ 2018 թվականի ապրիլին սպասվելիք ընտրությունների համար»,-նշեց քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանի խոսքով՝այս ամենը ավելի հստակ կերևա մեկ կամ երկու շաբաթ հետո, երբ նոր Ազգային ժողովը կհրավիրի անդրանիկ նիստը:

«Պարզ կդառնա ՀՀԿ ցուցակից ՝ ովքեր են գնում Գործադիր: Այս պարագայում ներքաղաքական դասավորումների մասով հստակություն կլինի»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ