19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Եվրոպան չստացվեց, ջնջում ենք՝ Չինաստան ենք գրո՞ւմ՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ՀՀ և Եվրոպայի միջև չի ստորագրվի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետը:

 ՛՛Ես չեմ տիրապետում… Եվրոպայից եմ գալիս և կարող եմ ասել, որ կարծում եմ, որ Ազատ և համափարպակ առևտրի գոտու համաձայնագիը դժվար ստորագրվի՛՛,- բացատրեց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀ իշխանությունների մոտեցմանը չլսել եվրոպական մեսիջները, պատգամավորը պատասխանեց. ՛՛Տես Ֆյուլեի պատասխանը՛՛:

Իսկ Հարցին, թե Վարչապետ Տիգրան Սարգսյանի Չինաստան այցելությունից հետո խոսվում է նաև Չինաստանի հետ համագործակցության մասին, հնարավոր է համագործակցություն, նա ծիծաղեց. ՛՛Եվրոպան չստացվեց, ջնջում ենք՝ Չինաստան ենք գրո՞ւմ՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ