04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Չինաստանը կարող ա, մենք չե՞նք կարող. Նուշիկյանի բանաձեւը

՛՛Մենք այսօր էլ ունենք բավական քանակով ապրանքատեսակներ, որոնք ներկայացված են Եվրոպայում: Դա հիմնականում գյուղմթերքների տեսակով է: Ի՞նչ է, Չինաստանը կարող ա, մենք չենք կարո՞ղ: Նույն մարդիկ են:

Ավելին՝ մեր մասնագետներն ու վարպետներն ավելի բարձր որակներ ունեն: Իրենք կարող են այնպիսի արտադրանք արտադրել, որ տարածվի ամբողջ Եվրոպայով, մենք էլ չենք կարո՞ղ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ Հայաստանը կարող է արտահանել Եվրոպական շուկա համարժեք արտադրանք ու վաճառել այն:

Նուշիկյանը չգիտի, թե ինչ է տալու Մաքսային միությունը Հայաստանին, սակայն նկատեց. ՛՛Կարող եմ ասել, որ համոզված եմ, որ երկրի նախագահն ամեն ինչ անում է երկրի համար, որ լավագույն պայմաններով պայմանագրեր կնքվեն: Բացի դրականից բացասական ոչինչ չի տա: Եթե հարց է դրվում՝ այս կողմ, թե այն կողմ, ավելի լավ կլիներ, որ երկու կողմն էլ հավասար գործընկերային հարաբերություններ հաստատեին: Ժամանակը ցույց կտա՛՛:

Դիտարկմանը, թե Եվրոպան հատարարում է, որ ՛՛և-և՛՛ տարբերակը հնարավոր չէ, նա ընդգծեց. ՛՛Նախ պետք է հասկանալ՝ ինչու հնարավոր չէ…Ո՞վ է ասել, որ համաձայնագիրը պետք է լինի կամ-կամ: վերջին հաշվով սա նոր երևույթ է… Իսկ Եվրամիությունը բավական երկար պատմություն ունի ու եղել են պայմանագրեր, որոնք պետություններին են հարմարեցվել՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ