18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Համաներում կլինի՞. Ժամանակ

Թերթը գրում է, որ տեղեկություն է շրջանառվում, որ խորհրդարանական միջանցքներում սպասում են համաներման մասին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը’ Անկախության 22-ամյակի առթիվ: Իշխանություն­ներն առայժմ պաշտոնապես ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում են նման նախաձեռնությունը:

Ինչպես, հավանաբար, շատերն են հիշում, վերջին համաներումը տեղի ու­նեցավ 2009 թվականին, որով Սերժ Սարգսյանն, ըստ էության, լուծեց քաղբանտարկյալների հարցը, որ ծանրա­ցել էր նրա վրա դեռեւս 2008 թվականի մարտի 1-ից հետո:

Ի՞նչ հարցեր են լուծվելու նոր համաներմամբ, եւ ի՞նչն է նման անհրաժեշ­տություն առաջացրել: Ամենայն հավա­նականությամբ, նոր համաներումը, եթե այն լինի, լուծելու է արդեն ոչ թե քաղբանտարկյալների, այլ այսպես ասած’ իշխանական բանտարկյալների խնդիրը: Իհարկե, այսօր էլ կան քաղբանտարկյալներ, մասնավորապես’ Տիգրան Առաքելյանը’ ՀԱԿ-ից: Եվ շատ հավանական է, որ Տիգրան Աոաքելյանի հարցը լուծվի նման կերպ: Այսինքն’ իշխանությունները երբեք չեն ընդունի, որ նրա հանդեպ սխալ են վարվել, անարդար են եղել, այլ կփորձեն հարցը լուծել այնպիսի միջոցով, ինչպիսին համաներումն է:

Սակայն միայն Տիգրան Առաքելյանի համար նման քայլ, բնականաբար, չէր լինի:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ