26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Ես ԱԺ պատգամավոր եմ, մնացած թեմաները ձեր ցանկություններն են՛՛

՛՛Ասոցացման համաձայնագիր ստորագրող պետական պաշտոնատար անձը լրիվ այլ է, Գուրգեն Արսենյանը չի, ուրիշ մարդ է, հարցն ուղղեք իրեն: Ես իմ կարծիքը կարող եմ ասել այն պահին, երբ նախաստորագման պահը կգա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ի պատասխան հարցի՝  Մաքսային միության անդամակցության մասին հայտարարությունը դատապարտող եվրոպական արձագանքներից հետո ԵՄ ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի՞:

Արսենյանը կարծում է, որ հավանականությունը, թե կնախաստորագրվի Ասոցացման համաձայնագիրը 50/50 է: Իսկ ումի՞ց է կախված նախաստորագրումը: ՛՛Մեզանից՛՛,-ասաց Արսենյանը : 

Դիտարկմանը, թե որոշ փորձագետներ նշում են, որ Մաքսային միությունը գործարարներին ավելի ձեռնտու է, Արսենյանն արձագանքեց. ՛՛Ես ԱԺ պատգամավոր եմ, մնացած թեմաները ձեր մեկնաբանություններն են, ձեր ցանկություններն են: Ձեր ձևակերպումն ի սկզբանե սխալ է: Դա նույնն ա, որ վավերագրական ֆիլմի մասին գեղարվեսատական ֆիլմից սկսում եք հարցեր տալ՛՛:

Միաժամանակ պատգամավորը շեշտեց, որ ապրանքը վաճառքի է արժանի, երբ այն որակյալ է. ՛՛Ում իրացման շուկան գտնվում է Մաքսային միության տարածքում, իրեն ձեռնտու է Մաքսային միությունը, իսկ ով իր ապրանքը իրացնում է այլ տեղ, իրեն այլ շուկա է հետաքրքրում:

Սակայն, ուզում եմ իմանաք, որ պետք է մտածել ոչ թե որևէ միության մեջ մտնելու մասին, այլ պահանջված, որակյալ, նորմալ, ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրանք արտադրելու համար: Այդ ժամանակ ողջ մոլորակի տնտեսական տարածքը կհանդիսանա իրացման շուկա: Այդ ժամանակ կապ չի ունենա դու Մաքսային միության անդամ ես, եվրոպական անդամ ես, ասիական միության, թե Օվկիանիայի կղզիների միության անդամ ես՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ