26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

6 բան, որոնք աննկատ կերպով կկործանեն ձեր ամուսնությունը

Երջանիկ ամուսնության գլխավոր վտանգները վեճերն ու անհավատարմությունը չեն, ինչպես ընդունված է կարծել։ 

Huffington Post-ի լրագրողները ուսումնասիրություններ են արել, խոսել հոգեբանների հետ ու պարզել այն 6 երեւույթը, որոնք աննկատ կերպով կործանում են ամուսնությունը։

1․Դուք բոլոր երեկոները միասին եք անցկացնում եւ չեք շփվում ընկերների հետ։

Իրականու շատ կարեւոր է, որպեսզի ամուսինները երբեմն իրար առանձին հանդիպեն իրենց ընկերների հետ։

2․ Դուք թերագնահատում եք հպումների կարեւորությունը։

Եթե դուք հազվադեպ եք դիպչում իրար, գուցե հարաբերությունների այն շրջանին եք հասել, երբ սեռահարաբերություն եք ունենում առիթից առիթ, որքան էլ ծիծաղելու հնչի՝ ծննդյան օրերին, ամուսնության տարելիցներին եւ այլն։ Ոչինչ այդքան վտանգավոր չէ ամուսնության համար, որքան այս երեւույթը։

3․ Դուք ընկերների վատ ազդեցության տակ եք ընկնում։

Իհարկե կարեւոր է ընկերներ ունենալը, սակայն ամուսնացած մարդիկ պետք է ուշադիր լինեն, թե ում հետ են ընկերություն անում։ Այն ընկերները, ովքեր ստում են իրենց կողակիցներին, դավաճանում եւ այլն, ձեր վրա վատ ազդեցություն են թողնում, անգամ եթե դուք դա չեք զգում։

 

4․ Դուք տնային պարտականությունները չեք անում։ 

Երբ ամուսիններից միայն մեկն է ամբողջովին իր վրա վերցնում տան հոգսը, մյուսի հոգում սկսում է կուտակվել վիրավորանքն, ու հարաբերությունները վատանում են։ Փորձեք օգնել կողակցին, անգամ մի փոքր տնային գործում։

5․ Դուք չեք քննարկում ձեր փոխհարաբերությունները։

Խոսքը խորը քննարկման մասին է, իրար հետ զրուցելու եւ պարզելու այն ամենը, ինչը մնացել է ձեր հոգում ու վիրավորանքի պատճառ դարձել։

6․ Ձեզ գնալով ավելի ու ավելի է թվում, որ դուք հարեւաններ եք, ոչ թե ամուսիններ։

«Հարեւանների սինդրոմը» ամուսնության լուռ մարդասպանն է։ Դա այն դեպքն է, երբ ամուսինները զգում են, որ ապրում են տարբեր կյանքերով եւ իրենց միավորում են միայն նույն բնակարանն ու երեխաները։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ