10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Չորս փոխվարչապետի պաշտոն, մեկը՝ Ծառուկյանին. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակի փոխանցմամբ` իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել

Ըստ նույն աղբյուրների, յուրաքանչյուր փոխվարչապետ կոորդինացնելու է կոնկրետ ոլորտ։ Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման։ Ավելին, արդեն խոսվում է, թե ով որ ոլորտն է կոորդինացնելու։

Մասնավորապես, ինչպես նշում են թերթի աղբյուրները, ներկայումս քննարկվում է, որ տնտեսական ոլորտում փոխվարչապետ է նշանակվելու Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ուժային ոլորտում՝ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սոցիալական ոլորտը կտրվի ԲՀԿ-ին եւ փոխվարչապետի պոստում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՏԻՄ ոլորտը թերեւս կշարունակի կոորդինացնել գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ “Սա, ինչպես նշում են մեր աղբյուրները, լինելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այս ամենը, սակայն, դեռ զուտ նախնական որոշում է”։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ