25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զինվորական հագուստը երկրորդ կաշվի նման է. փոխգնդապետի պատմեց իր մասին

ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը 1994 թվականից ծառայում է Հայոց բանակում, գործունեությունը սկսել է Ստեփանակերտից: Նա այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց, որ թեպետ 1994 թվականին կնքվեց զինադադարի համաձայնագիրը, միևնույն է՝ վիրավորների քանակն այնքան շատ էր, որ իր շատ կոլեգաներ ցանկացել են թողնել իրենց աշխատանքը:

«Մեծ ուժ է տալիս այն, որ անհույս զինվոր են թողնում հոսպիտալում, սակայն նրանք լավանում են և իրենց ոտքով լքում հոսպիտալը: Զինվորական հոսպիտալում այդ մասնագիտությունն ավելի կարևորված է, նույնիսկ ընդունվելիս բաժանմունքի պետը փորձում էր ինձ ասել, թե միգուցե փոխեմ մասնագիտությունս, բայց ես միշտ նույն պատասխանն եմ տվել, որ սիրում եմ իմ մասնագիտությունը:  Զինվորական համազգեստը կրում ենք հպարտությամբ, զինվորական հագուստը երկրորդ կաշվի նման է»,- այսօր՝ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ, փոխգնդապետ  Գայանե Հովհաննիսյանը:

Գայանե  Հովհաննիսյանը նշեց, որ ինքը  տանը հրամայողի դիրքում չէ ՝ մայր է, կին ու հարս:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին փոխգնդապետը նկատեց.

«Ապրիլյան պատերազմը մոռանալ չի լինի, այդ ծանր օրերի վիրավորներին մեկ- մեկ հիշում ենք, դեպքերն առանձնահատուկ էին: Նշել որևէ մեկին չէի ցանկանա, որովհետև բոլորին նույն սերն ու հոգատարություն է հասել, մեր երեխաներն էին: Ինձ թվում է, որ եթե այդ պահը չլիներ, մենք կարող էինք նաև շատ կորուստներ ունենալ, սակայն մենք պայքարում էինք մինչև վերջ ու թևաթափ չէինք լինում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ