25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դե, հիմա ասեք, ո՞նց ապրեմ… «Սասնա ծռեր»-ի Հովհաննեսի մայրը չզսպեց արտասուքը

«Եթե մարդը ներում չունի, եթե խիղճ ու Աստված չունի՝ թուրքացած է … Արդեն մեկ տարի ես իմ տղային չեմ տեսել: Տղաս ապրիլին եկավ Հայաստան ու գնաց Ղարաբաղ: 12 տարի Մոսկվայում էինք ապրում ու սկսվեց ապրիլյան պատերազմը: Մենք Հայաստանի մասին քիչ բան գիտեինք ու  Հովհաննեսը իր գործերով էր զբաղված: Իմացավ  եզդի տղայի՝ Քյարամի մասին: Նրա նկարին նայելուց երեխու նման լաց էր լինում ու այսօր իմ միակ հույսը բանտարկված է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը՝ Լաուրա Հարությունյանը:

Հովհաննեսի մայրը չի կարողանում զսպել արցունքները. «Տղայիս համար իմ գումարով բժիշկ հրավիրեցի Ամերիկայից ու 12 օր խնդրում էի, որ թույլ տան զննի: Թույլ չտվեցին այդպես էլ, բժիշկը հետ գնաց: Հովհաննեսը 7 տարեկան էր, երբ ամուսինս մահացավ ու ես մենակ պահեցի՝ իմ ամեն ինչ տղային: Ես էլ չգիտեմ՝ ի՞նչ ասեմ, ինչքա՞ն պայքար եմ անարդարությունների դեմ …»:

Ամենաթանկ նվերը, որը մայրը միշտ կրում է՝ Հովհաննեսը նվիրել է ապրիլի 7-ին. «Ապրիլի 7-ին ինքը ինձ նվիրեց՝ ոսկյա «Գ» տառը, որը իմ ամուսնու անվան առաջին տառն է: Ես ասեցի՝ տղաս, ինձ նվեր պետք չի, դու ես մի նվերը: Դե՛, հիմա ասեք, ո՞նց ապրեմ…»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է: Հովհաննես Հարությունյանի մեղադրանքին ավելացվել է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը (պատանդ վերցնելը):

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

17821310_1246419398812518_941971157_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ