«Միայն այդ հոտի առկայությունն օպերայում արդեն անթույլատրելի է»
Հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է, որ եթե հայ հասարակությունը որոշ մակերեսային հարցերում վատ է կողմնորոշվում, գնում է էժանագին բաների հետևից, սակայն հայրենիքի հարցում ասում է` ձեռք չտաք իմ հայրենիքին: «Ընդհանուր առմամբ, անշուշ, կա հիասթափություն, մարդիկ ավելի շատ հիասթափված են այն պատճառով, որ չի կատարվել այն ընտրությունը, որ իրենք կուզեին կատարել: Լոկալ բնույթի հիասթափություններ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Կարինե Նալչաջյանը շեշտեց` նույնիսկ ամենամեծ խնդիրը ընտրակաշառքը չէր, թեև դա ցույց է տալիս, որ արժեքների շատ լուրջ հետընթաց է տեղի ուենցել: «Չմոռանանք, որ երբ հասարակությունն աղքատ է, աղքատ մարդու հոգեբանյությունը փոխվում է, աղքատ մարդու համար շատ ավելի դժվար է արժանապատվությունը պահպանել: Մարդիկ այդ 10 հազարի կարիքն ունեն, որ վերցնում են, ցավն այն է, թե ինչու են այդքան խեղճացռել մեր քաղաքացիները, ժողովուրդը հասել է այդ հոգեբանական-բարոյական մակարդակին, ես դեմ եմ ժողովրդին մեղադրելուն:
Բացասական են տրամադրւթյուններն ավելի շատ, քան դե դրական»,-հավելեց նա:
Քաղաքագետ Արա Պապյանը հավելեց, որ մենք միշտ խոսում ենք, որ ընտրակաշառք վերցնելուց, սակայն հիմնական մեղավորներն այն քաղաքական ուժերն են, որոնք տալիս են: «Ես չեմ արդարացնում, բայց կարող եմ հասկանալ մարդկանց, բա տվողները, իրավապահ հզոր համակարգ ունենք, թող գնային, բռնեինք»:
Շարունակելով հասարակության բարոյա-հոգեբանական վիճակի մասին խոսելը` հոգեբանն ասաց, որ հեռուստատեսությունն էլ այդտեղ իր գործն է կատարում, վատ հաղորդումներ են ցուցադրվում, էժանագին սերիալներ ու հումորներ:
Արա Պապյանն էլ անդրադարձավ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությանը, թե Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նույնպես կլինեն ընտանեկան հանգստի վայր, բացօթյա ռեստորաններ և ոչ միայն:
«Քյաբաբնոց են բացում, հիմա ի՞նչ եք ուզում մի հասարակություն, որ գնում է դրան…իմ մանկության տարիներին մեզ աբոնիենտ էին տալիս, 10 տարեկանից պարտադրում էին գնալ օպերա և բալետ նայել, ես ձաձրանում էի, բայց աստիճանաբար վարժվեցի, հասկացա, սիրեցի: Մինչև ընտրություն չէին խոսում այդ մասին: Մեզ մոտ ինչ կառուցում են, վերջում քաբաբնոցի է վերածվում, անգամ ջազ ակումբները: Օպերայում միշտ էլ բուֆետ եղել է, ոչ ոք դեմ չի եղել: Եթե դա կլին չափի մեջ, ինչպես շատ երկրներում է, շատ լավ է, բայց եթե կերուխումի օջախների կվերածվի, հասկացեք` միայն այդ հոտի առկայությունն օպերայում արդեն անթույլատրելի է անկախ, թե ինչ է: Բաներ կան, որ պիտի սրբության նման պահվի: Հաջորդն էլ կասեն, թե դե մատենադարանն էլ ձեռնտու չէ, եկեք, լավ էլ տեղ է, մի հատ էլ գիշերային ակումբ բացենք»,-ասաց նա: