Ինչպես են նշում Ապրիլի 1-ը աշխարհի տարբեր երկրներում
Ամեն տարի ապրիլի մեկին աշխարհում նշվում է Ծիծաղի, հումորի օրը։ Աշխարհի տարբեր երկրներում այն տարբեր կերպ է նշվում, մեծամասամբ այդ օրը դիմակահանդեսներ եւ փառատոններ են կազմակերպվում։ Երկրներ էլ կան, որտեղ մարդիկ սահմանափակվում են իրար հետ կատակելով կամ իրար խաբելով։
Այս տոնի ծագման մասին հակասական տեղեկություններ կան։ Դրանցից որոշների համաձայն՝ Ապրիլի 1-ը սկսել են տոնել 16-րդ դարում։ Կարծիք կա, որ ամեն սկսվեց նրանից, որ Ֆրանսիան 1563 թվականին սկսեց Ամանորը տոնել ոչ թե ապրիլի 1-ին, այլ հունվարի 1-ին։ Սակայն մարդիկ շարունակում էին սովորության համաձայն իրար շնորհավորել եւ նվերներ տալ ապրիլի մեկին։ Սկզբում այդ մարդկանց վրա ծիծաղում էին, իսկ հետո սկսեցին հետաքրքիր ու զվարճալի անակնկալներ անել նրանց համար։
Ահա թե այսօր ինչպես են տոնում Ապրիլի 1-ը աշխարհի տարբեր երկրներում։
Ֆրանսիա
Ապրիլի մեկը Ֆրանսիայում հաճախ անվանում են «ձկնային»։ Դա կապված է հին մի կատակի հետ, երբ մարդկանց մեջքին փոքրիկ կեռիկի միջոցով փորձում էին ձուկ փակցնել, այնպես, որ նա գլխի չընկնի։ այս կատակը ի սկզբանե ձկնորսների մոտ է առաջացել։
Շոտլանդիա
Շոտլանդիայում Հումորի օրվան 2 օր են դրամադրում։ Այստեղ փորձում են կատակով խաբել միմյանց, եւ այն շոտլանդացում, ում հաջողվում է խաբել, ողջ օրն անվանում են «դանդալոշ»։ Ապրիլի 2-ն այստեղ անվանում են «պոչի օր», այդ օրը աթոռներին հատուկ պարկիկներ են դնում, եւ երբ մարդ նստում է դրա վրա, տարօրինակ ու տհաճ ձայն է գալիս։
Անգլիա
Այստեղ Ապրիլի 1-ը տոնում են մինչեւ օրվա կեսօր, իսկ խաբված մարդուն «հիմար» են անվանում։ Սակայն բրիտանացիների կատակները ավելի շատ մանկական են, շատ թեթեւ։
ԱՄՆ
ԱՄՆ-ում է տեղի ունեցել ապրիլմեկյան ամենահայտնի կատակներից մեկը։ 1835-ին նյու-յորքյան թերթերից մեկում տպագրվեց նյութ, որում ասվում էր, որ աստղադիտակ է ստեղծվել, որով հնարավոր է տեսնել Լուսնի վրայի բնակիչներին, ովքեր նման են «կապիկների, սակայն թռչունի թեւեր ունեն»։
Ուկրաինա
Օդեսայում ամեն տարի Հումորինա փառատոն են կազմակերպում։ Մարդիկ դիմակահանդեսային հագուստ են կրում, կատակում իրար հետ, համերգ է տեղի ունենում։ Այս օրն Ուկրաինայում ոչ աշխատանքային օր է։