08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Տեղեկություն չունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ։

«Այս պահին ես տեղեկություն չունեմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ: Եթե նման տեղեկություն լինի, ես կփոխանցեմ ձեզ այն»,- հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ մոտ ժամանակներում երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպում կունենան Մոսկվայում։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ