02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմաստը

«Սերժ Սարգսյանը շատ պարզ ու հանրամատչելի է արտահայտվել: Նախագահն ասել է, որ ինքը երբեք չի ծրագրել հասնել այս կամ այն պաշտոնի: Նա եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ՀՀ ու Արցախի շահը: Նա կլինի այնտեղ, որտեղ կպահանջի Արցախի ու ՀՀ-ի շահը»,-ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` նախօրեին Արցախում արած հայտարարություններին:

Ըստ ԱԺ փոխնախագահի` պաշտոնը նախագահի համար եղել է միջոց, որպեսզի իրականացնի այն գործառույթները, բարեխումները, որոնք կան, որ լուծի այն խնդիրները, որ կանգնած են մեր երկրի առաջ: Նա նշեց, որ մարդիկ կարող են համամիտ լինել, համամիտ չլինել նախագահի տարբեր մոտեցումներին, սակայն չեն կարող չգնահատել, որ այս տարիների ընթացքում նախագահ Սարգսյանը եղել է, ու կա այն գործիչը, որ իր յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում ունեցել է ազգային շահը:

Ինչ վերաբերում է ընտրություններին և հետընտրական զարգացումների հնարավորությանն, ապա ՀՀԿ խոսնակն ընդգծեց. «Ընդամենը մեկ քաղաքական ուժ է  խոսել այս մասին, այն էլ տատանումներով, մնացած ուժերից, լուրջ դերակատարներից նման բան չեն հայտարարել:

Հետընտրական զարգացումների գնալու իմաստ պիտի լինի, հետընտրական զագրացումները պիտի իմաստ ունենան, մենք ամեն ինչ արել ենք, որ այս ԸՕ-ով ապահովենք մաքուր ու ազատ, թափանցիկ ընտրություններ:

Հետընտրական զարգացումների մասին խոսում են նրանք, ովքեր արդեն հաշտվել են, որ 5 կամ 7 տոկոսանոց բարիերը չեն հաղթահարելու: Իրենց ոչինչ չի մնում, որ հետընտրական զարգացումներ մտցնեն, բայց դրանք չեն կարող գրոշի արժեք ունենալ, եթե հիմնական քաղաքական դերակատարներն ընդունեն ընտրությունների արդյունքները: Ես որևէ վտանգ չեմ տեսնում, որ մեր ընտրությունները չլինեն ժողովրդավարական»:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ