17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուզաննա Խաչատրյանը միակն է

Ողջ քարոզարշավի ընթացքում ինձ շատ հետաքրքիր էր տեսնել, թե ով իր կնոջ հետ գոնե մեկ անգամ կհայտնվի: Ու որքան էլ քննադատենք, ծաղրենք ու քննարկենք Ռուզան Խաչատրյանին, փաստորեն ինքը միակն էր, որ եկավ ու ամուսնու կողքին կանգնեց հարթակին ու դեռ ավելին, երթին էլ մասնակցեց ու իրեն պահեց հավասարը հավասարի պես: Ինչ խոսք, գովելի է:

Օրենքն ստիպել է, որ ցուցակներում կանանց ներգրավեն, բայց իրականում կանայք այս քարոզարշավում շատ քիչ դեր խաղացին: Թեկնածուների կանայք ընդհանրապես չերևացին, մինչդեռ, օրինակ, դա ինձ ոչ միայն կդրդեր մտածել իրենց օգտին քվեարկելու մասին, այլև առաջընթացի նշան կլիներ քաղաքական մշակույթում և մեր հայրիշխան հասարակությունում:

Հ.Գ. Բայց միևնույն է իրենց օգտին չեմ քվեարկելու, գրում է լրագրող Արեւիկ Բադալյանը։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ