24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Գիտնականները վիթխարի մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս

Աստղագետները վիթխարի մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս: Իր կշռով այն  գերազանցում է Յուպիտերին, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Գիտնականների խոսքով` այս բացահայտումը լույս է սփռում նոր մոլորակների ձեւավորման գործընթացի վրա: Վիթխարի մոլորակը հաջողվել է լուսանկարել աստղադիտակի օգնությամբ, որը տեղադրվել է Հավայան կղզիներում գտնվող սարերից մեկի գագաթին:

Ի դեպ, մինչ օրս շուրջ 800 մոլորակներ են հայտնաբերվել Արեգակնային համակարգից դուրս, սակայն գիտնականներին հաջողվել է լուսանկարել դրանցից միայն մի քանիսը: Բանն այն է, որ աստղերի վառ լուսավորումը “խամրեցնում է” նրանց շուրջը պտտվող մոլորակների ավելի աղոտ լույսը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ