24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կուսակցությունները և դաշինքները կոալիցիա կկազմե՞ն ՕՐՕ-ի հետ

Ինչպես հայտնի է, ՕՐՕ-ն առաջարկում է ձեւավորել ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ առանց ՀՀԿ-ի:

Իսկ քաղաքական  ուժերը կցանկանա՞ն միանալ ՕՐՕ-ին: Պատասխանելով մեր այս հարցին՝ «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Ալեն Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ իրենց քաղաքական ուժն այս հարցը դեռևս չի քննարկել: Մեր հարցին՝ իսկ Սեյրան Օհանյանին կամ Վարդան Օսկանյանին պատկերացնո՞ւմ եք նախարարի կամ վարչապետի պաշտոնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չենք քննարկել»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակով  առաջադրված Անահիտ Բախշյանը նշեց՝ դեռ  վաղ է ասել՝  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կհամագործակցի՞ ՕՐՕ-ի հետ, թե՞ ոչ:

«Ընտրությունը թող լինի, տեսնենք՝ խորհրդարանում որ ուժերը կհայտնվեն:  Բայց ըստ իս՝ մենք պիտի նայենք, հասկանանք՝ մեր սկզբունքները, դիրքորոշումը Հայաստանի ապագայի հետ հետ կապված՝ կհամընկնե՞ն, թե՞ ոչ:  Եթե այո, հետո  կքննարկենք»:

Մեր հարցին՝  տիկին Բախշյանը Օսկանյանին կամ Օհանյանին ապագայում տեսնո՞ւմ է  նախարարի կամ վարչապետի  պաշտոնում,  Բաշխյանը պատասխանեց. «Այդ հարցին պատասխանել չեմ ուզում, քանի որ դեռ դիմացը ընտրություններ են, տեսնենք՝  ով կլինի, ինչ կլինի,  կամ մենք կլինենք, չենք լինի… այդ մասին դեռ վաղ է խոսել»:

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության փորձագետ եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Խաչատրյանին ևս ուղղեցինք մեր վերոնշյալ հարցերը, վերջինս պատասխանեց. «Առաջին անգամ լսեցի ՕՐՕ-ի այդ հայտարարության մասին: Դեռևս տեղյակ չենք այդ մասին: Հազար բան քննարկում ենք՝ բացի դրանից»:

ՀՎԿ  ընտրական ցուցակով առաջադրված Էդգար Առաքելյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց. «Ընտրությունները պետք է լինեն, չէ՞, որ ազգային համաձայնության կոալիցիա կազմվի: Եթե հիշում  եք, մենք նախկինում ասել ենք, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի ազգային համաձայնության  կառավարություն: Մի քանի ամիս եթե հետ գնանք, կտեսնենք՝ մենք այս մասին շատ ավելի վաղ հայտարարել ենք:  Մենք որևէ քաղաքական ուժի հետ խնդիր չունենք՝ համագործակցության հետ կապված: Նախընտրական քարոզարշավ է, շուտով ընտրություններ են: Այդ ամենի մասին հարկավոր է խոսել ընտրությունների արդյունքում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ