08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Լեւոն Արոնյանը հանդես կգա նոր գերմրցաշարում

2013-ին նորվեգական Ստավանգեր քաղաքում տեղի կունենա նոր գերմրցաշար, որի մասնակիցներին կօգնի ընտրել նորվեգացի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշի առաջին համար Մագնուս Կարլսենը: Նշվել են հինգ գրոսմայստերների անուններ: Նրանք են Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վան Հաոն (Չինաստան) և իհարկե Կարլսենը (Նորվեգիա): Բոլոր հինգ մասնակիցները, ինչպես հաղորդում է chess-news.ru-ն, տվել են իրենց համաձայնությունը` մրցաշարին մասնակցելու համար:

Մրցաշարում հանդես կգա 10 մասնակից, մրցաշարը տեղի կունենա մեկ շրջանով: Մրցաշարի բյուջեն կկազմի շուրջ 650 հազար եվրո: Եթե մրցաշարը հաջող ընթանա, կազմակերպիչները պլանավորում են այն ավանդական դարձնել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ