11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Երկու ամիս ժամանակ տվեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը  Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարական տվեց կապված փոքր  ՀԷԿ–երի ոլորտի հետ:

Վարչապետի խոսքով` փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի վրա, այնպես էլ սոցիալական ու տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա:

Այս խնդիրները կարգավորելու համար Կարեն Կարապետյանը Արծվիկ Մինասյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ:

Նա հանձնարարեց հստակեցնել գետերի ցանկը, որտեղ, բնապահպանական, գյուղատնտեսական ու այլ առանձնահատկություններերից ելնելով, արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը:

Վարչապետն նշեց, որ  հաշվի առնելով միջազգային փորձը՝ ուսումնասիրվի  ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջերմային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ